Ազգային ժողովն այսօր ժամը 18:00-ին արտահերթ նիստ կգումարի՝ Սյունիքի հարցով


Ազգային ժողովն այսօր ժամը 18:00-ին արտահերթ նիստ կգումարի՝ Սյունիքի հարցով

  • 14-05-2021 17:04:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այզագյին ժողովն այսօր երեկոյան արտահերթ նիստ կգումարի՝ Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների խնդրով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 14-ի ԱԺԽՈ-031-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2021 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով՝ 

Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ:

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play