Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը. Ավինյան


Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը. Ավինյան

  • 14-05-2021 17:39:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ 
 
Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն