Ովքեր հույսեր են փայփայում ՀԱՊԿ-ի օգնությունից, մեղմ ասած երազախաբության մեջ են. Արամ Սարգսյան


Ովքեր հույսեր են փայփայում ՀԱՊԿ-ի օգնությունից, մեղմ ասած երազախաբության մեջ են. Արամ Սարգսյան

  • 14-05-2021 17:51:24   | Հայաստան  |  Քաղաքական



Պատերազմից հետո ես ասել եմ, որ 100 մլն դոլարով հնարավոր է գնել 100-120 հարվածային անօդաչու թռչող սարք Չնաստանից և Հնդկաստանից, և առաջարկել եմ այդ սարքերը տեղադրել Սյունիքում, որովհետև դա նախ կուժեղացներ այնտեղ տեղակայված մեր զորքերի մարտական ոգին, և երկրորդ` ադրբեջանցիները ցանկացած վտակի և առվակի համար չէին փորձի ընդհարման գնալ, որովհետև հասկանում են, որ 100-120 անօդաչու սարքը մինիմում 300 զինվորի կյանք է: Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ նշեց Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
 
«Չի արվել, ինչո՞ւ: Այդ խիստ ռուսամետները ինձ մեղադրում էին, ասում` ինչպե ՞ս կգնեք, Ռուսաստանը թույլ չի տա, դե թույլ չի տվել Ռուսասանը, հիմա ինչո ՞վ ենք պաշտպանվելու, հիմա ո ՞ւմ եք մեղադրում: Եթե Ռուսաստանն ամեն ինչում պահում է Ադրբեջանի շահը, դնում է խնդիր այդ ճանապարհները ապաշրջափակելու, և մեր այսօրվա իշխանությունը հակադրվելով դրան, ասում է սա ճանապարհների ապաշրջափակում է, ոչ թե միջանցք, Ալիևն էլ հայտարարում է, որ դա պետք է միջանցք լինի, եթե Հայաստանը չտա, դա ուժով կվերցնեն, ու դրանից հետո Ռուսաստանի ոչ նախագահը, ոչ արգործնախարարը, ոչ էլ ՀԱՊԿ-ից չեն ասում, որ մենք ռազմական համաձայնագիր ունենք, փոխօգնության պայմանագիր ունենք, այդ ո ՞ւմ տարածքի վրա եք փորձում ուժով խնդիներ լուծել: Նշանակում է` իրենք էլ են այդ գծի մեջ և փորձում են խնդիրներն այդ կերպ լուծել: Իրենք ուզում են, որ այդ ամբողջ տարածքը, այդ միջանցքը, որի մասին Ալիևը խոսում է, վերահսկեն իրենք, ինչպես Լաչինում են վերահսկում: Իրենց ձեռնտու է Ադրբեջանում Լաչինի միջանց  ունենալ, Հայաստանում` Զանգեզուրի միջանցք»,- ասաց Սարգսյանը:
 
Նա նշեց, որ եթե այսօրվա վարչապետը չլիներ Նիկոլ Փաշինյանը, լիներ Սողոմոն Իմաստունը, միևնույն է` Սև լճի հետ կապված այս պատմությունը լինելու էր. «Եթե այդ վարչապետը ռուսամետ էր լինելու, ինքը չէր գնելու անօդաչու թռչող սարքեր, որովհետև մտածելու էր, որ Ռուսաստանը թույլ չի տա, իրենք էլի թույլ չէին տա, որ ԱՄՆ-ն այստեղ 8 մլրդ դոլարի ներդրում աներ Սյունիքում` վերականգնվող էներգետիկայի ոլորտում, որովհետև Ռուսաստանը կնեղանա, էլի ՀՕՊ համակարգեր չէին գնելու ԱՄՆ-ից, որովհետև ՀԱՊԿ-ի մեջ ենք, իսկ այդ ՀԱՊԿ-ը ի՞նչ է անում մեր համար: Նրանք, ովքեր հույսեր են փայփայում ՀԱՊԿ-ի օգնությունից, երազախաբության մեջ են, մեղմ ասած»: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական