Փաշինյանը դիմել է Պուտինին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով

14-05-2021 17:58:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Այսօր ՀՀ վարչապետ
ի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում նաև ռազմական օգնության մասին է խոսքը, «Ազատությանը» տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
 
«Մամուլում տեղ գտած տեղեկությունը, որ քննարկում տեղի չի ունեցել նման հարցի շուրջ, վերաբերում է երեկվա հեռախոսազրույցին, որի ժամանակահատվածում եղել է միտում և քննարկում առ այն, որ ադրբեջանական զորքերը ետ կքաշվեն գիշերվա ընթացքում, բայց քանի որ դա տեղի չի ունեցել, այսօր առավոտյան արդեն պաշտոնապես դիմվել է Ռուսաստանի Դաշնությանը», - հավելեց Սիմոնյանը:
 
Հարցին, թե ինչո՞ւ կարիք առաջացավ փոխօգնության պայմանագրի շրջանակներում ևս դիմել ՌԴ-ին, բացի ՀԱՊԿ դիմելուց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Որովհետև բոլոր լծակները և դիվանագիտական խողովակներն այս փուլում օգտագործվում են, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա, քանզի անընդունելի ենք համարում ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ գեթ մեկ կիլոմետրի հետ կապված որևիցե խնդիր»:
 
Կառավարությունն այս մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
 
Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով այսօր ավելի վաղ վարչապետի պաշտոնակատարը, հիշեցնենք, նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին
և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին:
 
Երեկ ուշ երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության շուրջ։ Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 130 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար