Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող դի՝ կախված վիճակում. ՊՆ


Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող դի՝ կախված վիճակում. ՊՆ

  • 14-05-2021 18:36:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ)։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 
 
Կատարվում է քննություն:
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն