Զանգեզուրը Հայաստանի Հանրապետությունից կտրելու գործընթաց է գնում. Անդրանիկ Քոչարյան


Զանգեզուրը Հայաստանի Հանրապետությունից կտրելու գործընթաց է գնում. Անդրանիկ Քոչարյան

  • 14-05-2021 19:52:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Զանգեզուրը Հայաստանի Հանրապետությունից կտրելու գործընթաց է գնում, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
 
«Զանգեզուրն արդեն ամիսներ շարունակ մենք ինքներս բզկտում ենք, դարձրել ենք քաղաքական հարցերի լուծման թատերաբեմ։ Զանգեզուրի գործադիր իշխանության համարյա բոլոր ղեկավարները դարձել են ճանապարհներ փակող։ Զանգեզուրը կտրում են Հայաստանի Հանրապետությունից, այդ տպավորությունը չեք ստանո՞ւմ։ Հակառակորդն էլ կարար ուզենար մի բան էլ ինքը կտրեր»,- Lragir.am-ի փոխանցմամբ՝ ասաց Անդրանի Քոչարյանը։
 
Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում խնդիրների լուծման բանալին կգտնվի։
 
«Այստեղ ՌԴ դերը նսեմացնել պարզապես չի կարելի։ Այդ գործընթացում ինքն ունի որոշակի մասնակցության ծանրակշիռ ներկայություն։ Եվ դրա մեջ է լինելու նաև հնարավոր առանց հրադադարի ռեժիմը խախտելու գտնել լուծումներ։ Եկեք ամեն ինչ անենք, որ էդ ռեժիմը չխախտենք։ Այդ ռեժիմից է կախված, թե մենք Զանգեզուրից ինչ կունենանք»,- հավելեց Քոչարյանը։
 
Ըստ նրա՝ Սյունիքում պետք է լինի արտակարգ կառավարում, որը ենթադրում է, որ ուժային և քաղաքացիական մարմինները միասնական կառավարման մեջ պետք է հայտնվեն, որպեսզի որոշումները կայացվեն արագ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը