Բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան


Բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան

  • 14-05-2021 20:11:15   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր բանակցությունները Սյունիքում ընդհատվել են,  Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ բանակցությունները կշարունակվեն վաղը՝ 15։00-ին:
 
«ՀԱՊԿ գործընկերների համար շատ կարևոր է պարզաբանումը, թե ի վերջո, տվյալ կորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում։ Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով։ Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանային գծերի և կորդինատների վերաբերյալ մեր պնդումները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play