Մարտավարական զորավարժություն 5-րդ զորամիավորումում

14-05-2021 21:22:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայիսի 14-ին 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
 
Հաղթահարելով լեռնային բարդ
տեղանքը, տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը, հնարավորություն ստեղծելով զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։ 
 
Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 292 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար