Փաստորեն, Սյունիքի և Վարդենիսի այդ հատվածները ընդունում ենք, որ վիճարկելի են. Սուրեն Սարգսյանը՝ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ


Փաստորեն, Սյունիքի և Վարդենիսի այդ հատվածները ընդունում ենք, որ վիճարկելի են. Սուրեն Սարգսյանը՝ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

  • 15-05-2021 16:00:39   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է ԱԳՆ պաշտոնական արձագանքը՝  Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ, և նկատել.
 
«Ահա և ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը «վիճելի տարածքներ» և «դեմարկացիոն հարցեր»-ի վերաբերյալ...
 
«Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների աձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կարևորում ենք Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշելու նրանց պահանջները»: 
 
Մեր տարածքային ամբողջականության անքակտելիության վերաբերյալ ոչ մի խոսք: Փաստորեն, Սյունիքի և Վարդենիսի այդ հատվածները ընդունում ենք, որ վիճարկելի են:
 
1. Ամերիկյան կողմի չոր ու հստակ ձևակերպմանը չոր ու հստակ չեն պատասախանել:
 
2. Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարությունա:
 
3. Տարածքային ամբողջականությունը չեն կարողացել պաշտպանել ոչ բանակով, ոչ դիվանագիտությամբ: 
 
4. Ոչ ոքին կոչ չի արվում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն