ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը ստորագրել են «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիր


ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը ստորագրել են «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիր

  • 15-05-2021 16:15:12   | Հայաստան  |  Քաղաքական

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը և Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը այսօր ստորագրել են հուշագիր:
 
Ըստ այդ հուշագրի, ՀՀԿ-ն և «Հայրենիքը» կազմավորել են «Պատիվ ունեմ» դաշինքը՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
 
Դաշինքը հանդես է գալիս «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով:
 
Արարողությանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, երկու կուսակցությունների ներկայացուցիչներ։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական