Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

  • 15-05-2021 17:44:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում մայիսի 15-16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Երևան քաղաքում մայիսի 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն