Պետք է պատրաստ լինել Սյունիքում կիրակնօրյա հնարավոր գործողությունների. Նաիրի Հոխիկյան


Պետք է պատրաստ լինել Սյունիքում կիրակնօրյա հնարավոր գործողությունների. Նաիրի Հոխիկյան

  • 15-05-2021 17:25:24   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Արդեն երեք օր Սյունիքում ու Արցախում եմ։ 
 
Առանց խուճապի, առանց ավելորդ հաղթական էյֆորիայի և առանց իրար վրա ինքնահաստատվելու պետք է պատրաստ լինել Սյունիքում կիրակնօրյա հնարավոր գործողությունների։
 
ՀՀ իշխանությունն էլ ի զորու չէ թաքցնել, հետևաբար չէր խանգարի լրացուցիչ զգոնությունը և սահմանափակ տեղեկատվությունը։
 
Հ.Գ. Հասկանում եմ, որ զինծառայողների ծնողները անհանգստանում են, բայց մենք գործ ունենք Ադրբեջան կոչվող թշնամու հետ։ Միայն մեր խաղաղասիրությունը քիչ է»։
 
Մեկ այլ գրառման մեջ նա նշում է. «Փաստացի արդեն ոչ մի կառույց չի հերքում, որ ռուսական զորքը շտապ մեկնել է Սյունիք։ Ռուստամ Մուրադովն ինքն է անձամբ վերջին բանակցությունը վարում ադրբեջանական կողմի հետ, ինչի արդյունքից էլ կախված կլինեն գիշերվա գործողությունները։
 
Քանի որ ամեն մի տեղեկություն էմոցիոնալ է ընդունվում հատկապես զինվոր ունեցողների կողմից, ասեմ, որ մերոնք թշնամու շրջափակման մեջ չեն, պետք չէ ավելորդ խուճապի մեջ ընկնել, դա միայն վնասելու է ձեր որդիների ծառայությանը։ 
 
Զերծ մնալով գաղտնիքի բացահայտումից' ասեմ միայն այն, ինչը չեն թաքցնում պաշտոնական աղբյուրները։ Եթե թշնամին այնուամենայնիվ չնահանջի, ծանր կլինի իր համար»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն