Վրաստանը նպատակ ունի անօդաչու թռչող սարքեր արտադրել

15-05-2021 18:18:32   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը` Վրաստանը նպատակ ունի անօդաչու թռչող սարքեր գնել, նաև Վրաստանում դրանց արտադրության համար պայմաններ ստեղծել: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, փոխանցում է Aliq.ge-ն: 
 
«Անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով` զինված ուժերը մտադիր են անօդաչուներ ձեռք բերել,
ինչպես նաև մեծացնել արտադրական կարողություները: Բանակցություններ են տարվում  ՆԱՏՕ-ի երկրների հետ` տեխնիկական դետալները ճշտելու համար:  Որակի և լիարժեք մատակարարում ապահովելու նպատակով`կարևոր է այս ուղղությամբ տեղական արտադրություն սկսել ու զարգացնել», - ասել է նախարարը:
 
Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի` այժմ բանակցություններ են տարվում նաև օտարերկրյա ընկերությունների հետ` Թբիլիսիի ռազմա-գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի բազայի վրա  մեծ և ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասով, այս տարի արդեն կստորագրվեն պայմանագրերը, իսկ արտադրության սկիզբը ծրագրվում է 2022-ին:
 
Հիշեցնենք` Վրաստանը 2021 թվականի վերջին մտադիր է նաև ամերիկյան M4 ինքնաձիգերի արտադրություն սկսել: Վրաց-իսրայելական ինքնաձիգները ևս արտադրվելու են «Դելտա» կենտրոնում։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 134 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար