Ադրբեջանի օդուժը «ուսումնավարժական պլանային թռիչքներ» է կատարում


Ադրբեջանի օդուժը «ուսումնավարժական պլանային թռիչքներ» է կատարում

  • 15-05-2021 18:33:12   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի օդուժը, այդ թվում՝ ռազմական օդանավերը, «Բայրաքթար» և այլ տեսակի անօդաչու թռչող սարքերը սկսել են ուսումնավարժական թռիչքներ կատարել համապատասխան պլանի համաձայն։ Այդ մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը
 
Ըստ հաղորդագրության՝ ռազմական ունակությունները կատարելագործելու նպատակով ռազմական օդաչուներն ու ԱԹՍ-ի օպերատորները խնդիրները իրականացնում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Վարժանքներում օդից հետախուզում է իրականացվում պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատորները որոշելու համար։
 
Հաղորդագրությունում չի նշվում, թե կոնկրետ որ տարածքում են իրականացվում թռիչքները։ Պաշտպանության նախարարությունից ԱՊԱ գործակալությանն ասել են, որ օդուժի միջոցների թռիչքները կատարվում են «որոշակի ուղղություններով»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը