1993 թվին 17 «Կամազ» ական ենք տարել, ոսկու հանքի տարածքը ականապատել, թուրքը այդ տարածքում հաստատ կպայթի. գնդապետ


1993 թվին 17 «Կամազ» ական ենք տարել, ոսկու հանքի տարածքը ականապատել, թուրքը այդ տարածքում հաստատ կպայթի. գնդապետ

  • 15-05-2021 19:20:50   | Հայաստան  |  Քաղաքական



Մեծ քանակի ականներ Լաչին-Քելբաջար սահմանագոտում` ոսկու հանքերի մոտ է տեղադրվել  դեռ 1993 թվականին, անձամբ իմ ջոկատի կողմից, գեներալ Տեր-Գրիգորյանցի հրամանով: 17 «Կամազ» տարբեր ականներ են այդտեղ տեղադրված, թուրքը այդ տարածքում հաստատ կպայթի: Այս մասին «Նոյյան Տապան»-ին «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը։
 
Նա հայտարարեց, որ այդ մասին տեղյակ է պահում և Հայաստանի, և Արդբեջանի ղեկավարությանը: «Լավրովը եկավ և պայմանավորվեցին,  որ ականապատ դաշտերի քարտեզները տրամադրվեն ադրբեջանական կողմին, և ինչքան հասկացա, մերոնք համաձայնել են դրան, բայց ես չեմ համաձայնել, և եթե մոռացել են, հիշեցնեմ պատմությունը. 93 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով Քարվաճառըտ պետք է տրվեր Ադրբեջանին, և հուլիս ամսին մեզ հրաման տրվեց, որ մենք Մարտակերտից գնանք Քարվաճառ-Լաչինով մինչև Արագյոլեր, որ սահման քաշենք, որ երբ Քարվաճառը հանձնվեր Ադրբեջանին, այդ տարածքների անվտանգությունը ապահովեինք: Մենք այդ գործողությունը կատարեցինք, 17 մեքենա ականներ ենք շարել, մոտ 500-60 հա տարածք մինապատել ենք: 
 
Հիմա ես այն մարդն եմ, որ իմ հետ բանակցություններն այլ կերպ չի կարող գնալ, ես ասել եմ և կմնամ իմ խոսքի տերը, տվյալ տարածքի քարտեզը ես կհանձնեմ, որ տաք Ադրբեջանին, մի պայմանով` մեր գերիներին վերադարձրեք, եթե չէ, այդ հանքերը չեք կարողանա օգտագործել: Հանքի ներսով ու դրսով այնպես են ականները դրված, որ հնարավոր չի լինի այնտեղ հասնել, որովհետև այդտեղ կա նույնիսկ «ցեպչկայով» աշխատող տեղեր»,- ասաց Ղումաշյանը: 
 
Մանրամասն` տեսանյությում  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play