1993 թվին 17 «Կամազ» ական ենք տարել, ոսկու հանքի տարածքը ականապատել, թուրքը այդ տարածքում հաստատ կպայթի. գնդապետ
15-05-2021 19:20:50 | Հայաստան | Քաղաքական
Մեծ քանակի ականներ Լաչին-Քելբաջար սահմանագոտում` ոսկու հանքերի մոտ է տեղադրվել դեռ 1993 թվականին, անձամբ իմ ջոկատի կողմից, գեներալ Տեր-Գրիգորյանցի հրամանով: 17 «Կամազ» տարբեր ականներ են այդտեղ տեղադրված, թուրքը այդ տարածքում հաստատ կպայթի: Այս մասին «Նոյյան Տապան»-ին «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը։
Նա հայտարարեց, որ այդ մասին տեղյակ է պահում և Հայաստանի, և Արդբեջանի ղեկավարությանը: «Լավրովը եկավ և պայմանավորվեցին, որ ականապատ դաշտերի քարտեզները տրամադրվեն ադրբեջանական կողմին, և ինչքան հասկացա, մերոնք համաձայնել են դրան, բայց ես չեմ համաձայնել, և եթե մոռացել են, հիշեցնեմ պատմությունը. 93 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով Քարվաճառըտ պետք է տրվեր Ադրբեջանին, և հուլիս ամսին մեզ հրաման տրվեց, որ մենք Մարտակերտից գնանք Քարվաճառ-Լաչինով մինչև Արագյոլեր, որ սահման քաշենք, որ երբ Քարվաճառը հանձնվեր Ադրբեջանին, այդ տարածքների անվտանգությունը ապահովեինք: Մենք այդ գործողությունը կատարեցինք, 17 մեքենա ականներ ենք շարել, մոտ 500-60 հա տարածք մինապատել ենք:
Հիմա ես այն մարդն եմ, որ իմ հետ բանակցություններն այլ կերպ չի կարող գնալ, ես ասել եմ և կմնամ իմ խոսքի տերը, տվյալ տարածքի քարտեզը ես կհանձնեմ, որ տաք Ադրբեջանին, մի պայմանով` մեր գերիներին վերադարձրեք, եթե չէ, այդ հանքերը չեք կարողանա օգտագործել: Հանքի ներսով ու դրսով այնպես են ականները դրված, որ հնարավոր չի լինի այնտեղ հասնել, որովհետև այդտեղ կա նույնիսկ «ցեպչկայով» աշխատող տեղեր»,- ասաց Ղումաշյանը: