Արա Այվազյան հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահների հետ


Արա Այվազյան հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահների հետ

  • 15-05-2021 19:37:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են. «Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ»:

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն