Իրանի և Ադրբեջանի սահմանին երկու ադրբեջանցի է սպանվել


Իրանի և Ադրբեջանի սահմանին երկու ադրբեջանցի է սպանվել

  • 15-05-2021 20:45:17   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը` մանրամասնելով, որ մայիսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 3 անձ փորձել է ապօրինի հատել ադրբեջանա-իրանական սահմանը։ Նրանց կանգնեցնելու փորձից հետո սահմանախախտները կրակել են սահմանապահների ուղղությամբ, որոնք հիվանդանոցում մահացել են։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ։ Սահմանախախտներից մեկը` Իրանի քաղաքացի, ձերբակալվել է, երկուսը` հետախուզվում են։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play