Վրաերթ Հ․ Քոչարի փողոցում. կան տուժածներ

17-05-2021 10:01:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Մայիսի 16-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ․ Քոչարի փողոցում տեղի է ունեցել վրաերթ․ տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի գոտում։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության
հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Թ․) վրաերթի է ենթարկել Լ․ Հ․-ին (ծնված 1961 թ․), Լ․ Ս․-ին (ծնված 1986 թ․) և Գ․ Ս․-ին (ծնված 2018 թ․), ապա բախվել կայանած «Toyota Camry» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաներին։ Գ․ Ս․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուս տուժածները՝ «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները Լ․ Հ․-ի և Լ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ․ Ս․-ինը՝ ծանր։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
 
ՀՀ ԱԻՆ
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 90 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար