Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում ներկայացվում են բազմաթիվ պրեմիերաներ

17-05-2021 10:45:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Մայիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի փակման համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Հայկ Բոյաջյանի Թավջութակի կոնցերտը, Ադամ Խուդոյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը, ինչպես նաև Միխայիլ
Կոկժաևի Սիմֆոնիկ պատկեր «Ալպիական դիմակահանդես» ստեղծագործությունը։ Նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Արամ Թալալյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ 
 
Նկատենք, որ փառատոնի ընթացքում ներկայացվում են նաև բազմաթիվ պրեմիերաներ։ Մայիսի 22-ի համերգի ընթացքում առաջին անգամ կհնչի Հայկ Բոյաջյանի Թավջութակի կոնցերտը։ 
 
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գլխավոր նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, տարածել, հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ներառելով նաև ժամանակակիցներին:
 
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 95 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար