Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ

17-05-2021 11:42:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Երիտասարդական հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ տղաներից առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102
կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):
 
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի խոսքով՝ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնության արդյունքները. «Մասնակցելու ենք ուժեղագույն կազմով: Վերջին շրջանում անցկացրած ուսումնամարզական հավաքները տվել են դրական արդյունք՝ ծանրորդները հասել են ցանկալի մարզավիճակի: Բոլորն իրենց հնարավորությունների չափով պատրաստվել են առաջնությանը, բայց, ամեն դեպքում, ուժեղագույնին ցույց կտա մրցահարթակը: Ես միայն վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
 
Հավելենք, որ այս առաջնությունից հետո երիտասարդ ծանրորդները սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը, որին, մարզիչ Մելիք Ղուկասյանի հավաստմամբ, հավաքականը կմասնակցի ընդլայնված կազմով:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար