ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը


ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

  • 17-05-2021 12:05:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազատություն. Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը կիրակի օրը հեռախոսազրույցում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրությունում:
 
«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լը Դրիանը խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցության մասին և շեշտել Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք՝ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։
 
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
 
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
 
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play