Լեզուների բարձրակարգ դասավանդման, մրցունակ կադրերի պատրաստման լավագույն առաջարկը «Յունիվերս» լեզվի կենտրոնի կողմից


Լեզուների բարձրակարգ դասավանդման, մրցունակ կադրերի պատրաստման լավագույն առաջարկը «Յունիվերս» լեզվի կենտրոնի կողմից

  • 17-05-2021 12:28:09   | Հայաստան  |  Հասարակություն

Աշխարհի 10-ից ավելի երկրներում խոսում են գերմաներեն լեզվով:  Մոտ 60 ինքնիշխան պետություններում էլ անգլերենն է համարվում պետական լեզու: 
 
 Զարգացող աշխարհում ու աշխատաշուկայում մրցունակ դառնալու գրավականն այսօր լեզուների իմացությունն է: Հենց այս հարցում է, որ օգնության է հասնում «Յունիվերս» լեզվի կենտրոնը:
 
Տաթև գիտակրթական համալիրի կազմում 2016թ-ից գործող «Յունիվերս» լեզվի կենտրոնը այսօր անգլերենի, գերմաներենի և ռուսերենի ուսուցման դասընթացներ է առաջարկում նաև  բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել արտերկրում: 
 
Անհատական ու խմբակային դասընթացները անց են կացվում մասնագիտական բարձր` MATEFL, CELTA և այլ որակավորում ունեցող մասնագետների կողմից, որոնք նախքան ուսանողի հետ աշխատել սկսելը, պարտադիր մեթոդապես վերապատրաստվում են նաև կենտրոնում` այդ ընթացքում ստանալով աշխատավարձ: 
 «Կենտրոնը խստապահանջ է իր մասնագետների գիտելիքների ու որակավորման հանդեպ` քաջ գիտակցելով, որ հաջողության հասնելու գրավականը հենց ճիշտ ընտրված դասավանդողն է», - վստահեցնում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:
 
Այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին: Մեծ տեղ է հատկացվում անհատական վերլուծություններին` սովորողի ունակությունները, գիտելիքների մակարդակը հասկանալու, հետագա ուսումն արդյունավետ կազմակերպելու  և առավելագույն արդյունք ստանալու համար:
 
Խմբերը կարող են բաղկացած լինել 8 անդամներից, սակայն ինչպես տնօրենն է վստահեցնում, խմբերում սովորողների թիվը չի գերազանցում 4-ը, որպեսզի արդյունքն ավելի ակնհայտ լինի: Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն, իսկ դասընթացներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում, որտեղ ստեղծված մթնոլորտը տրամադրում է սովորելուն: 
«Յունիվերս» լեզվի կենտրոնում, որն իր գրանցած հաջողությունների շնորհիվ այսօր լավագույններից է համարվում, նաև լավագույն պայմաններն են առաջարկում: Գործում են հատուկ զեղչեր, երբ մի լեզվի ուսուցման ավարտից հետո, մեկ այլ լեզու են սկսում սովորել, կամ, երբ ընտանիքից երկու հոգի է հաճախում` տրմադրվում է 10-20 տոկոս զեղչ: 
 
 Այս կենտրոնում առավելությունները շատ են` TEFL և TESOL դասընթացները կենտրոնի հիմնական առավելություններից մեկն է: «Յունիվերս» կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի  դասընթացներ: Կան տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 90, 120 , 180 և 190 ժամ տևողությամբ: Արդյունքում տրամադրվում է արտերկրում մրցունակ միջազգային սերտիֆիկատ, առանց որի աշխատանք գտնել արտերկրում, գրեթե հնարավոր չէ: ULC-ը միակն է Հայաստանում, որ իրականացնում է անգլերեն լեզվի դասընթացներ ընդունարաններում, ռեստորաններում աշխատողների, բարմենների, տնային աշխատակցուհիների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների  համար: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ  ուսուցանվում է տնտեսագիտական գերմաներեն մարքեթինգ, մենեջմենթ, գովազդ, PR: Դասավանդող բոլոր մասնագետները անցել են հատուկ վերապատրաստումներ: Կենտրոնն ունի ամենահարուստ գրադարանը: Համագործակցում է  գերմանական առաջատար հրատարակչությունների հետ: Ամռան ամիսներին ULC-ն անց է կացնում UniKid ծրագիրը`  հատուկ մշակված երեխաների համար, որի ժամանակ հետաքրքիր երգերի, ինտերակտիվ խաղերի ու պարերի միջոցով փոքրիկները անգլերեն են սովորում: Ծրագրի միջոցով նպաստում են երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը:   
 
Կենտրոնն այսօր առաջարկում է լեզուների ընդհանուր դասընթացներ.անգլերեն` հատուկ նպատակների համար (ESP),  բիզնես անգլերեն, բժշկական գերմաներեն, անգլերեն պատանիների համար, 
միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացներ`
TOEFL , IELTS, PTE (անգլերեն) և ÖSD, TestDaf (գերմաներեն), Geothe Zertifikat:
 
Կենտրոնում նաև ռուսերեն է դասավանդվում: Ռուսերեն դասընթացների ժամանակ, հատուկ մշակված դասագրքերով և լրացուցիչ նյութերով անցկացվող պարապմունքների շնորհիվ արագ և հեշտ կյուրացնեք անհրաժեշտ լեզվական գիտելիքները: 
 
Ուսման ավարտին տրվում է միջազգային սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ աշխարհում: Ավելին, առանց այդ սերտիֆիկատի, այսօր հնարավոր չէ աշխատանք գտնել միջազգային հեղինակավոր կառույցներում: 
«Յունիվերս» լեզվի կենտրոնը լեզվի ուսուցման դասընթացներից բացի, անցկացնում է նաև թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ: 
 
Կենտրոնն, օրինակ, վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ԱԻՆ-ի, Ստանդարտների ինստիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ հայտնի կազմակերպությունների աշխատակիցների համար:
 
Լեզվի կենտրոնը հավատարիմ է որդեգրած սկզբունքներին և կրում է նաև սոցիալական պատասխանատվություն գործունեության առաջին իսկ օրվանից:
 
Կենտրոնը մեծ հաջողություններ է գրանցել գործունեության 5 տարիների ընթացքում: Այստեղ ուսանած սաները կարողացել են հաջողել նաև Ամերիկայի և Գերմանիայի լավագույն բուհերում, աշխատանք գտնել միջազգային մեծ ու հեղինակավոր կազմակերպություններում:
 
Այս կենտրոնում դասընթացներն անցկացվում են ընդարձակ, լուսավոր, անհրաժեշտ գիր-գրականությամբ ու տեխնիկայով հագեցած դասասենյակներում: Գերմաներենի դասասենյակներից մեկի պատերին, օրինակ կարելի է գտնել նաև Գերմանիայի մշակույթն ու պատմությունը ներկայացնող հուշանվերներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտենալ ու սիրել այդ երկիրն իր ավանդույթներով: 
 
ULC-ն գործի դնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան գործիքներն ու ուսումնական մեթոդները,  կարողանում է կարճ ժամանակահատվածում օգնել սովորողին հասնել մեծ հաջողության`սա արդեն փորձով հաստատված իրողություն է: 
 
 
«Յունիվերս» լեզվի կենտրոնը առաջարկում է լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ` լավագույն մասնագետների միոջոցով
Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Թևավոր դարձած այս արտահայտությունն այսօր , ինչպես երբևէ, արդիական է: «Յունիվերս» լեզվի կենտրոնը (ULC) այս հարցում կարող է դառնալ սովորելու, ունեցած գիտելիքները կատարելագործելու և աշխարհը նորովի բացայհայտելու ձեր երազանքի ճանապարհ հարթողը:
Լավագույն կապիտալը գիտելիքն է: Այս կարգախոսը որդեգրած կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում լավագույնս ներկայացրել է դրա ճշմարտացիությունը: Այս կենտրոնի սաները կարողացել են դառնալ աշխարհի լավագույն համալսարանների ուսանող կամ մեծ ու հեղինակավոր կազմակերպությունների  արժանի աշխատակիցներ:
 
Կենտրոնում այսօր դասավանդվում է անգլերեն, գերմաներեն և ռուսերեն:
 
Անգլերեն. 
Դասավանդվում է ընդհանուր անգլերեն`ուսման ընթացքում շեշտը դրվում է լեզվի բոլոր 4 հմտությունների` կարդալու, գրելու, խոսելու, լսելու զարգացման, ինչպես նաև քերականության և բառապաշարի հարստացման վրա:
 
Անգլերեն երեխաների համար
Ծրագիրը հնարավորություն է տալիս խորացնել օտար լեզվի իմացությունը` երեխաներին հասանելի ու հասկանալի մեթոդներով:
 
Անգլերենը հատուկ նպատակների համար
 
Ծրագիրը հրաշալի հնարավորություն է ընձեռում խորացնելու օտար լեզվի իմացության մակարդակը իրավաբանության, բիզնեսի, տուրիզմի, հաշվապահության, բանկային գործի, կոմերցիայի, մարքեթինգի, կրթության, ինժեներության, լրատվության, բժշկության, դեղագործության, ավիացիայի բնագավառներում: 
 
Գերմաներեն.
 
Գերմաներենի դասընթացներն ուսանողներին նախապատրաստում են A1, A2, B1, B2, C1 մակարդակների՝ Գյոթեի անվան ինստիտուտի վկայագիր ստանալու, ինչպես նաև OnDaF, TestDaf միջազգային քննությունների համար: Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 3 ամիս է: Դասընթացներն անցկացվում են գերմանական դասագրքերով:
 
Գերմաներեն երեխաների համար 
 
Երեխաների համար մշակված հատուկ ծրագրով դասընթացի ժամանակ երեխաները, գերմաներեն սովորելուն զուգահեռ, կյուրացնեն գերմանական ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն ու թիմային մտածելակերպ: 
 
Գերմաներեն հատուկ նպատակների համար
 
Այս ծրագրի ընթացքում ուսանողներն օտար լեզվի իրենց գիտելիքները կխորացնեն բժշկության, դեղագործության, տուրիզմի, հաշվապահության, բանկային գործի, մարքեթինգի, լրատվության և այլ բնագավառներում: 
 
Ռուսերեն.
 
Ռուսերեն դասընթացների ժամանակ, են հատուկ մշակված դասագրքերով և լրացուցիչ նյութերով անցկացվող պարապմունքների շնորհիվ արագ և հեշտ կյուրացնեք անհրաժեշտ լեզվական գիտելիքները: 
Կենտրոնում, լավագույն մասնագետները ջանք չեն խնայում սովորողներին հնարավորինս սեղմ ժամկետներում գիտելիքների կատարելագործման առավելագույն պաշար տալու համար:
 
Կենտրոնում ուսանելու համար տարիքային սահմանափակում չի գործում:Այստեղ կարող են սովորել բոլոր նրանք, ովքեր գրաճանաչ են, ունեն սովորելու ցանկություն ու ձգտումներ` ապագան ավելի լավը դարձնելու:
Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն: 
 
Յունիվերս կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի դասընթացներ: Կան տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 90, 120, 180 և 190 ժամ: Այն հնարավորություն է տալիս ստանալ  մրցունակ սերտիֆիկատ այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են աշխատանքը շարունակել արտերկրում» ասում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը: 
Կենտրոնն ունի ամենահարուստ գրադարանը: Համագործակցում է  գերմանական մի քանի խոշոր հրատարակչությունների հետ:
 
 ULC-ն առանձնանում է դասավանդման նորագույն մեթոդներով, տեխնիկապես հագեցած, հարմարավետ լսարաններով, միջազգային որակավորում ունեցող, ինչպես նաև լեզվակիր մասնագետներով: Կենտրոնում դասավանդում են միայն MATEFL, CELTA կամ այլ համարժեք որակավորումներ ունեցող մասնագետներ: 
 
ULC-ն, մեծապես կարևորելով դասավանդողների մասնագիտական որակները, պարբերաբար ֆինանսավորում է նրանց ուսուցումը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Կենտրոնի տնօրենը նաև վստահեցնում է, երբեմն մեկ տարի է պահանջվում դասավանդողին իրենց կենտրոնում վերապատրաստելու համար, իսկ այդ ողջ ընթացքում նրանք ստանում են աշխատավարձ: Պատճառը մեկն է` ստանալ լավագույն մասնագետներ, քանի որ դա է երաշխիքը  կատարյալ արդյունք գրանցելու համար: 
 
Դասընթացների ավարտին տրվում է միջազգային կարգի սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ աշխարհում: 
Ի դեպ` կենտրոնը հատուկ առաջարկ ունի նաև սովորել ցանկացող ամենափոքրերի համար: Ամառները ULC-ն անցկացնում UniKid ծրագիրը`  հատուկ մշակված երեխաների համար, որի ժամանակ հետաքրքիր երգերի, ինտերակտիվ խաղերի ու պարերի միջոցով փոքրիկները անգլերեն են սովորում: Ծրագիրը միջոցով նպաստում են երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը:   
 
«Յունիվերս» լեզվի կենտրոնը լեզվի ուսուցման դասընթացներից բացի, անցկացնում է նաև թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ: 
 
 Կենտրոնն արդեն վերապատրաստել է ԱԻՆ-ի, Ստանդարտների իսնտիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ կազմակերպությունների աշխատակիցներին:
 
Կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը վերջին տարիների լավագույն ձեռքբերումներից է համարում միջազգային INTESOL կազմակերպության և գերմանական «Կլետ» հրատարակչության հետ համագործակցումը:
 
«Գիտելիքը լավագույն կապիտալն է», - ասում է կենտրոնն ու յուրաքանչյուր դիմորդի դարձնում այդ կապիտալի կրողը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն