ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներում

17-05-2021 12:41:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։ 
 
Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները։  
 
Խոսելով անվտանգային խնդիրներից ու երաշխիքներից՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, իսկ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնմանն
ուղղված ջանքերը կետրոնացվելու են քաղաքական, այլ ոչ թե ռազմական տիրույթում։ 
 
Անդրադառնալով սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ համայնքների ու դրանց բնակիչների խնդիրների լուծումը գտնվում է ԱՀ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում և այս ուղղությամբ արդեն իսկ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մոտ ժամանակաշրջանում կլուծվի համայնքների խմելու ջրի հարցը, ինչպես նաև կմեկնարկի Գորիս – Ստեփանակերտ մայրուղուց դեպի Մեծ Շեն և Հին Շեն տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Խոսելով բնակարանաշինության և բնակարանային ապահովության ծրագրերի մասին՝ նախագահը նշել է, որ Կառավարությունը քայլեր է իրականացնում համայքներում առկա ազատ բնակֆոնդի գնահատման և առավելագույնս արդյունավետ օգտագործման համար։ Ա․ Հարությունյանի խոսքով՝ նշված համայնքերում նախատեսվում է նաև կառուցել նոր
առանձնատներ՝ վերաբնակեցման և երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրերի շրջանակներում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործուն աջակցությամբ։  
 
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արարատ Մելքումյանը։
 
ԱՀ
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 103 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար