Պեսկովի պատասխանը Պուտինին Փաշինյանի նամակի մասին


Պեսկովի պատասխանը Պուտինին Փաշինյանի նամակի մասին

  • 17-05-2021 14:05:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լրագիր Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, գործադրվում են բոլոր ջանքները Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության թուլացման համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ հարցին։ Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անխտիր կատարման կողմնակիցն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
«Դուք գիտեք, որ ռուսական ու հայկական կողմերը մշտական կապի մեջ են։ Մենք մշտական կապի մեջ ենք նաև Բաքվի հետ։ Նախագահը կողմնակիցն է, որ եռակողմ պայմանավորվածություններն անխտիր կատարվեն։ Այժմ աշխույժ ջանքեր են գործադրվում լարվածության թուլացման ու իրավիճակի կարգավորման համար», – ասել է Պեսկովը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play