RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում


RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

  • 17-05-2021 15:11:46   | Հայաստան  |  Հասարակություն

Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:
 
Վերանորոգման համար անհրաժեշտ է դիմել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղից սարքավորումները կուղարկվեն մասնագիտական ախտորոշման: Ախտորոշման համար կպահանջվի առավելագույնը 3 աշխատանքային օր:
 
«Նորարարական տեխնոլոգիաների դարաշրջանում անսարք գաջեթն իրական խնդիր կարող է դառնալ։ Ահա թե ինչու Ucom-ն առաջարկում է վերանորոգել դրանք մեր լավագույն մասնագետների մոտ և շարունակել հաճելի շփումը Հայաստանի ամենաարագ ցանցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Նշենք, որ ծառայության վճարը և ժամկետը կախված է խնդրի տեսակից: Հավելենք նաև, որ վերանորոգման կենտրոնում առկա է որակյալ պահեստամասերի լայն տեսականի:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն