«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին» 2021-2022 ուս.տարի


«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին» 2021-2022 ուս.տարի

  • 17-05-2021 15:32:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին և երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանդես է գալիս նոր՝«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին 2021-2022 ուս.տարի» և «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» խորագիրը կրող բարեգործական ձեռնարկներով:
 
Ծրագրի շրջանակում, Գյումրու և Շիրակի մարզի գյուղերի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին բաժանվելու է պայուսակներ, գրենական պիտույքներ, հագուստ, հիգիենիկ պարագաներ և այլն, որպեսզի վերջիններս դրանց բացակայության պատճառով չզրկվեն դպրոց հաճախելու և պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից:
 
«Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում գործընկեր կազմակերպություններին և անհատ բարերարներին՝ այս կարևորագույն ձեռնարկին աջակցություն ցուցբերելու համար: Հանգանակված գումարներով ձեռք բերված իրերը կբաժանվեն տնակային ավաններում բարեգործական շրջայցերի, ինչպես նաև սոիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն