Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հնարավոր է դաշինք կազմեն


Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հնարավոր է դաշինք կազմեն

  • 17-05-2021 16:49:25   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը։ 
 
Նախօրեին, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության հետ: Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ դիրքորոշումների հստակեցման և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների և տարբերակների մշակման համար: 
 
Կողմերը քննարկել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել խորացնել հետագա համագործակցությունը՝ հասարակական և պետական քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներ հարուցելու, իսկ արդեն ձևավորված գործընթացներում՝ արդյունավետ մասնակցություն ունենալու նպատակով»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն