Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև բախումները շարունակվում են. Aliq.ge

17-05-2021 16:23:36   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Դմանիսիում մայիսի 16-ին ազգությամբ ադրբեջանցիների և վրացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, այսօր նույնպես իրավիճակը շարունակում է լարված մնալ, փոխանցում է Aliq.ge-ն: 
 
Առավոտյան Դմանիսիի գյուղերից ադրբեջանցիները եկել են աջակցություն հայտնելու երեկ տուժած անձանց, ինչից հետո նորից
բախումներ են տեղի ունեցել կողմերի միջև:
 
Մոբիլիզացված ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները կարողացել են բաժանել այսօր առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին և Դմանիսիի քաղաքապետի հետ փորձում են իրավիճակը հանդարտեցնել:
 
Հիշեցնենք, որ նախօրեին Դմանիսիի էթնիկ ադրբեջանցիների և Սվանեթիից եկած էկո միգրանտների միջև վիճաբանությունը վերածվել էր մահակներով ծեծկռտուքի, որին մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Կան տուժածներ: Իրավիճակը լարվել է երեկոյան, պարետային ժամի պայմաններում: Վնասվել է առևտրի կենտրոնը, որի մոտ սկսվել էր առճակատումը: Պատճառների մասին մանրամասներ չկան, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն չի արել:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 52 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար