Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահի տարեդարձը և հրավիրել Հայաստան

17-05-2021 16:35:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Նամակում ասված է.
 
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
 
ընդունեք սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս
Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
 
Համոզված եմ, որ պետական գործունեության հարուստ փորձը, Ձեզ բնորոշ քաղաքական կամքը և եռանդը կշարունակեն ներդրում ունենալ Ղազախստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ղազախստանյան հարաբերությունների ներուժի իրացմանը:
 
Մշտապես ջերմությամբ եմ հիշում մեր շփումը և ակնկալում եմ առաջիկայում ողջունել Ձեզ Հայաստանում` համաձայն առկա պայմանավորվածության:
 
Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
 
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 84 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար