Բյուրականի աստղադիտարանի և ԵՊՀ աստղադիտարանի միջև կնքվել է փոխադարձ համագործակցության պայմանագիր


Բյուրականի աստղադիտարանի և ԵՊՀ աստղադիտարանի միջև կնքվել է փոխադարձ համագործակցության պայմանագիր

  • 17-05-2021 22:10:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Երևանի պետական համալսարանի Վ. Համբարձումյանի անվ․ աստղադիտարանի միջև կնքվել է փոխադարձ համագործակցության պայմանագիր հինգ տարի ժամկետով։
 
Համաձայն պայմանագրի՝ երկու աստղադիտարանները ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ որակյալ կադրերի պատրաստման և ուսանողների մոտ գործնական հմտությունների զարգացման, ինչպես նաև ԵՊՀ աստղադիտարանում դիտողական ու լաբորատոր սարքերի արդիականացման ու համալրման նպատակով համատեղ կիրականացնեն տարաբնույթ նպատակային գիտական, ուսումնական ու կազմակերպչական միջոցառումներ, փոխհամաձայնեցված գործնական ու լաբորատոր պարապմունքներ։ Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է նաև համագործակցություն ինչպես ԵՊՀ աստղադիտարանում գիտության թանգարանի, աստղացուցարանի և գիտական գրադարանի հիմնադրման ու կայացման, այնպես էլ ՀՀ-ում գիտական զբոսաշրջության զարգացման ոլորտում։
 
Վերանորոգումից հետո ԵՊՀ աստղադիտարանի վերաբացումը տեղի ունեցավ մայիսի 12-ին, որին ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը։ 
 
Հիշեցնենք, որ ԲԱ-ն համարվում է ՀՀ-ում գիտական տուրիզմի նախաձեռնության առաջամարտիկ և արդեն երկար տարիներ է իրականացնում է աստղագիտական տուրիզմի միջազգային նախագիծ՝ ուղղված Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն