ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենը քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր
17-05-2021 17:01:20 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։