«Համալիր անվտանգություն-2021»-ի շրջանակում ՌԴ-ում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել

17-05-2021 17:35:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկա են գտնվել մայիսի 16-ին «Համալիր անվտանգություն -2021» անվտանգության ապահովման միջոցների 13-րդ միջազգային սրահի շրջանակներում ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոնի մարզադաշտում անցկացված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միասնական պետական համակարգի ուժերի և սարքավորումների լայնածավալ
ցուցադրական վարժանքին, որի մեկնարկն ազդարարել է ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևը:
 
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 
 
Միջոցառմանը ներգրավված է եղել 800 մարդ, շուրջ 200 միավոր տեխնիկա, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության 14 ինքնաթիռ և 10 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր, մասնագիտացված ռոբոտային համակարգեր:
Մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարներ և անձնակազմեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 մասնագետ 56 երկրից:
 
Վարժանքը հնարավորություն է տվել գործնականում կիրառել հատուկ և հրշեջ-փրկարարական սարքավորումներ, ներմուծել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Այս տարի առաջին անգամ ներկայացվել է մինչև 250 կմ հեռահարությամբ անօդաչու թռչող սարք:
 
Միջոցառումը եզրափակվել է ՌԴ ԱԻՆ անձնակազմի հանդիսավոր երթով: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 72 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար