Տեղեկատվական ռումբերը ադրբեջանական կողմը ուղարկում է հայկական դաշտ՝ ահաբեկելով մեր հայրենակիցներին. Նաիրի Հոխիկայն

17-05-2021 18:21:09   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Քանի դեռ ՀՀ իշխանությունը ջայլամի դիրք է ընդունել, ադրբեջանական ամբողջ մեդիադաշտը և քաղաքական գործիչները թիրախավորել են հայ հանրությանը՝ մատակարարելով մեծ քանակության կեղծ ինֆորմացիա։ 
Ես չգիտեմ, թե ինչ գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել
հայ և ադրբեջանցի պաշտոնյաները մայիսի 16-ի բանակցության ժամանակ, բայց վստահ եմ, որ․
 
- Տիգրանաշենը (Քյարքի) չի հանձնվում Ադրբեջանին,
- Տավուշի գյուղերը չեն հանձնվում Ադրբեջանին,
- Արցախի Կարմիր շուկայի ճանապարհը չի հանձնվում Ադրբեջանին, 
- Սյունիքով միջանցք դեռևս չի անցնում։ 
 
Տեղեկատվական ռումբերը ադրբեջանական կողմը ուղարկում է հայկական դաշտ՝ փաստացի ահաբեկելով մեր հայրենակիցներին, փոխարենը չկա մեկ հայ պաշտոնյա, ով հերքի կամ հաստատի դրանք։ 
 
Լճերի ֆոնին լուսանկարվելու սիրահար վարչապետ ու փոխվարչապետ, խոսեք, պատմեք մարդկանց, թե ինչ եք պայմանավորվել։ Գուցե իսկապե՞ս գնաք Սև լճի մոտից ուղիղ եթեր մտնեք ու ասեք, որ ադրբեջանցիների ասածը լկտի սուտ է»։
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 123 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար