Քարվաճառն ու Քաշաթաղն առանց կրակոցի հանձնելով՝ մենք բացեցինք Հայաստանի թիկունքը


Քարվաճառն ու Քաշաթաղն առանց կրակոցի հանձնելով՝ մենք բացեցինք Հայաստանի թիկունքը

  • 17-05-2021 18:50:08   | Հայաստան  |  Քաղաքական



44-օրյա պատերազմում մեր պետությունը բաց թողեց շատ կարևոր ռազմավարական տարածքներ` կորցնելով Արցախի հարավը, Քարվաճառը և Քաշաթաղը հանձնելով Հայաստանը շատ ավելի բարդ իրավիճակում հայտնվեց: Այս մասին «Նոյյան Տապան»-ի  «Փափուկ ուժ» հաղորդաշարիժամանակ նշեց միջազգայագետ-պատմաբան Դավիթ Եղիազարյանը:
 
Նա ընդգծեց,  եթե դիտարկենք ռազմավարական տեսանկյունից, նույնիսկ Ստեփանակերտի անկումը այնքան ծանր չէր լինի, ինչքան Քարվաճառի և Քաշաթաղի անկումն էր, և այսօր մենք  դրա շարունակությունը տեսնում ենք Սյունիքում, Գեղարքունիքւոմ և Վայոց Ձորում: Քարվաճառն ու Քաշաթաղը առանց կրակոցի հանձնելով, մենք բացեցինք Հայաստանի թիկունքը:
 
«Եթե շատերի համար Արցախը տարածք էր, որ պետք է հանձնվի, քանի որ միջազգայնորեն Ադրբեջան է և այլն, թեև գաղութատիրական պետությունների գծած սահմանները ոչ մեկի կողմից չեն ընդունվում, իսկ Խորհրդային միությունը գաղութատիկական կայսրություն էր, ըստ էության: Իսկ այն մարդիկ, ովքեր իրավիճակին լավ ծանոթ էին, հասկանում էին, որ Արցախը ստանալով Ադրբեջանը ոչ միայն չի խաղաղվելու, այլև ավելի է ոգևորվելու և արդեն Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ է ոտնձգություններ անելու»,- ասաց Դավիթ Եղիազարյանը:
 
Նա նաև նշեց, որ 1994 թվականից սկսած Արցախը որպես բեռ է ներկայացվել Հայաստանի  4 ղեկավարների կողմից էլ: 
 
Մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play