ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացնում ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով


ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացնում ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով

  • 17-05-2021 19:16:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական  աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։
 
«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի  են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝  հակամատրության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության  ու նրանց կյանքի վերադառնալուն օգնելու նպատակով»,- նշել է  Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
 
«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել  տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման  ուղղություններով»,- նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
 
Ըստ աղբյուրի՝ հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և  կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն  և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝  սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝  տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները:
 
ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման  միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման  վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում, և հավելում, որ ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play