Հայաստանի ու Վրաստանի փոխարտգործնախարարները խոսել են տարածաշրջանային անվտանգության մասին


Հայաստանի ու Վրաստանի փոխարտգործնախարարները խոսել են տարածաշրջանային անվտանգության մասին

  • 17-05-2021 19:25:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
 
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
 
Երկուստեք կարևորվեց նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն