ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը
17-05-2021 20:33:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը, տեղեկանում ենք ՀՀ ԱԽ-ից:
Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:
Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն:
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:
Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը: