Սոցհարցում Թուրքիայում. Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը
17-05-2021 21:22:44 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
«Europe Elects»-ը հրապարակել է Ստամբուլի էկոնոմիկայի հետազոտության կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ (2023) անցկացվեն, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցակցության դեպքում որ քաղաքական գործիչը որքան շանս կունենա ընտրվելու համար, փոխանցում է Ermenihaber.am-ը:
Հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացվել էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև: Սոցհարցման պատասխանները դասակարգվել են հետևյալ կերպ․
1) Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան - 42.1%
3) Էրդողան- 46.3% / Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեներ-53.7%
4) Էրդողան - 52.9% / Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու - 47.1%
Ըստ այդմ՝ ընտրություններին Էրդողանի հետ մրցակցության դեպքում Թուրքիայի քաղաքական գործիչներից հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը: