Սոցհարցում Թուրքիայում. Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը


Սոցհարցում Թուրքիայում. Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը

  • 17-05-2021 21:22:44   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Europe Elects»-ը հրապարակել է Ստամբուլի էկոնոմիկայի հետազոտության կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ (2023)  անցկացվեն, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցակցության դեպքում որ քաղաքական գործիչը որքան շանս կունենա ընտրվելու համար, փոխանցում է Ermenihaber.am-ը:
 
Հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացվել  էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև: Սոցհարցման պատասխանները դասակարգվել են հետևյալ կերպ․
 
1) Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան - 42.1%
 
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշ - 57.9%
 
2)  Էրդողան - 43.7% / Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու- 56.3%
 
3)  Էրդողան- 46.3% / Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեներ-53.7%
 
4) Էրդողան - 52.9% / Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու - 47.1%
 
Ըստ այդմ՝ ընտրություններին Էրդողանի հետ մրցակցության դեպքում Թուրքիայի քաղաքական գործիչներից հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play