Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ


Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ

  • 17-05-2021 21:35:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ, տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: 
 
«Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը` որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին,- «բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով և պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով:
 
Առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համատեղ քայլեր են ձեռնարկում` ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում: 
 
Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play