«Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան». անիմացիոն հոլովակ Հայաստանի պատմության թանգարանում


«Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան». անիմացիոն հոլովակ Հայաստանի պատմության թանգարանում

  • 18-05-2021 12:29:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվա  շրջանակում ներկայացնում է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը, որը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ․ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ 
 
Հոլովակում ներկայացված է աշխարհում եզակի նմուշ համարվող գավաթը, որը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այն գտնվել է Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի միջին բրոնզեդարյան դամբարաններից մեկի պեղումների ժամանակ (հնագետ՝ Վահան Հովհաննիսյան) և թվագրվում է Ք․ա․ 22-21-րդ դարերով: Այդ յուրօրինակ նմուշի վրա դրվագված են հնագույն ծիսական-խորհրդանշական տեսարաններ։ 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play