Պատվաստումից հետո COVID-19-ի դեպքերը նվազել են 80%-ով

18-05-2021 12:47:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պատվաստումից հետո` «Pfizer», «Moderna» ,«AstraZeneca» պատվաստանյութերի առաջին դեղաչափը կատարելուց հինգ շաբաթ անց, COVID-19-ի հիվանդացության դեպքերը նվազել են 80%-ով:
 
Պատվաստումից հետո` առաջին դեղաչափը ստանալուց 35 օր անց, գրանցվել է վարակման 80%, հոսպիտալացման 90% և մահացության 95% ցուցանիշների նվազում:
 
Իտալիան Եվրոպական Միության անդամ առաջին երկիրն է, որն ուսումնասիրել է COVID-19-ի դեմ
պատվաստումների արդյունքները՝ ցույց տալով իմունականխարգելմանն ուղղված դրա իրական ազդեցությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի (ISS) և Իտալիայի առողջապահության նախարարության կողմից՝  Իտալիայում 13,7 միլիոն պատվաստված մարդկանց շրջանում: Գիտնականներն ուսումնասիրել են տվյալներն Իտալիայում պատվաստումները սկսելու առաջին օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 3-ը:
 
Մայիսի 15-ի դրությամբ` շուրջ 8,3 միլիոն իտալացի կամ բնակչության 14%-ն ամբողջությամբ պատվաստվել են, իսկ շուրջ 10 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութերի առաջին դեղաչափը: Ուսումնասիրության մեջ ընդգրկված գրեթե 14 միլիոն մարդկանց շրջանում «Pfizer» և «Moderna» ընդունածների 95%-ն ավարտել է պատվաստումը 2 դեղաչափով, մինչդեռ «AstraZeneca» պատվաստվածներից ոչ ոք դեռևս երկրորդ դեղաչափը չի ստացել` հաշվի առնելով, որ այն կատարվում է առաջինից 12 շաբաթ անց:
 
ՀՀ ԱՆ
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 96 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար