Ո՞ւմ է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ո՞վ իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ


Ո՞ւմ է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ո՞վ իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ

  • 18-05-2021 12:51:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Եթե քաղաքացին ունի հաշմանդամության խումբ և տվյալ տարիքային խմբի համար օրենքով պահանջվող աշխատանքային ստաժ (օրացուցային տարիներով), ապա կարող է դիմել հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի նշանակման համար։  
 
Այս դեպքում, հաշմանդամության աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ ըստ քաղաքացու ունեցած աշխատանքային ստաժի։  Առաջին խմբի համար տրվում է հավելում՝ հիմնական կենսաթոշակի 40%-ի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 20%-ի չափով։
 
Տարիքային խումբը  Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով
 
մինչև 23 -2 տարի
23-ից մինչև 26 -3 տարի
26-ից մինչև 29 -4 տարի
29-ից մինչև 32 -5 տարի
32-ից մինչև 35 -6 տարի
35-ից մինչև 38 -7 տարի
38-ից մինչև 41 -8 տարի
41-ից մինչև 44  -9 տարի
44-ից բարձր -10 տարի
 
Եթե քաղաքացին չունի համապատասխան աշխատանքային ստաժ և սահմանված է հաշմանդամության խումբ, ապա կարող է դիմել հաշմանդամության նպաստի նշանակման համար։
 
2021 թ․ հունվարի 1-ից հաշմանդամության  նպաստի չափը կազմում է 26,500 դրամ։
 
Հաշմանդամության կենսաթոշակի կամ նպաստի նշանակման համար քաղաքացին կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, ԲՍՓՀ տեղեկանք, լուսանկար:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play