Ո՞ւմ է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ո՞վ իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ
18-05-2021 12:51:03 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Եթե քաղաքացին ունի հաշմանդամության խումբ և տվյալ տարիքային խմբի համար օրենքով պահանջվող աշխատանքային ստաժ (օրացուցային տարիներով), ապա կարող է դիմել հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի նշանակման համար։
Այս դեպքում, հաշմանդամության աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ ըստ քաղաքացու ունեցած աշխատանքային ստաժի։ Առաջին խմբի համար տրվում է հավելում՝ հիմնական կենսաթոշակի 40%-ի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 20%-ի չափով։
Տարիքային խումբը Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով
մինչև 23 -2 տարի
23-ից մինչև 26 -3 տարի
26-ից մինչև 29 -4 տարի
29-ից մինչև 32 -5 տարի
32-ից մինչև 35 -6 տարի
35-ից մինչև 38 -7 տարի
38-ից մինչև 41 -8 տարի
41-ից մինչև 44 -9 տարի
44-ից բարձր -10 տարի
Եթե քաղաքացին չունի համապատասխան աշխատանքային ստաժ և սահմանված է հաշմանդամության խումբ, ապա կարող է դիմել հաշմանդամության նպաստի նշանակման համար։
2021 թ․ հունվարի 1-ից հաշմանդամության նպաստի չափը կազմում է 26,500 դրամ։
Հաշմանդամության կենսաթոշակի կամ նպաստի նշանակման համար քաղաքացին կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, ԲՍՓՀ տեղեկանք, լուսանկար: