Ռուսական կողմի արձագանքներից նկատելի է, որ Մոսկվան խիստ անցանկալի է համարում հնարավոր ռազմական սցենարը Սյունքիում. քաղաքագետ


Ռուսական կողմի արձագանքներից նկատելի է, որ Մոսկվան խիստ անցանկալի է համարում հնարավոր ռազմական սցենարը Սյունքիում. քաղաքագետ

  • 18-05-2021 17:20:04   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Օրվա ընթացքում ռուսական կողմի արձագանքներից նկատելի է, որ Մոսկվան․
 
- փորձում է պահպանել որպես "միջնորդ" իրավիճակը կարգավորելու իր լծակները՝ չգնալով Ադրբեջանին բացահայտ հակազդման և խուսափելով հրապարակայնորեն անդրադառնալ իր պարտավորություններին՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից (սակայն ձեռնարկելով գործնական քայլեր, օրինակ՝ զորքի որոշ տեղաշարժեր),
 
- խիստ անցանկալի է համարում հնարավոր ռազմական սցենարը,
 
- իրավիճակի հնարավոր  կարգավորումը դիտարկում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակներում, բնականաբար իր միջնորդությամբ։
 
ՌԴ ԱԳՆ Լավրով․ «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այդ միջադեպից հետո հայտարարություններ էր անում՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված և սահմանագծված պետք է լիներ։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք դրանով զբաղվեն։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց ՝ և քարտեզագրական նյութեր տրամադրելու, և խորհրդատվական ծառայություններ մատուցելու հարցում»։
 
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ․ Պեսկով․ «Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, և այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»։
 
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգու․ «Խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար»։
 
ԱԳ փոխնախարար Ա․ Ռուդենկո․ «Նորմալ իրավիճակ է, երբ կողմները նման պայմաններում դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, առավել ևս երբ մենք  փորձ ունենք՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մշակման համատեքստում։ Ուստի, եթե նման դիմում ստանանք բոլոր մասնակիցներից, և ոչ թե միայն մեկ կողմից, նկատի ունեմ՝ Ադրբեջանից և Հայաստանից, ապա մենք պատրաստ են ցուցաբերել այնպիսի աջակցություն, ինչպիսին կարող ենք»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն