ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան


ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

  • 18-05-2021 14:58:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի ընթացքում նա տեղեկություններ կհավաքի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար:
 
Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, ովքեր գործ ունեն հակամարտության հումանիտար հետևանքների հետ: Գավանը կհանդիպի նաև տեղահանվածների, գերիների ու անհետ կորածների ընտանիքների, հոգևոր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
 
Այցը հնարավորություն կլինի՝ հասկանալու Հայաստանում տվյալ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունը, այդ թվում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՄԱԿ-ի գրասենյակների, մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի դերակատարումը:
 
Ավելի ուշ՝ ամռանը Գավանը կայցելի նաև Ադրբեջան:
 
Ակնկալվում է, որ նրա զեկույցը պատրաստ կլինի աշնանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play