Փրկարարները գետից դուրս են բերել բնակչի դին


Փրկարարները գետից դուրս են բերել բնակչի դին

  • 18-05-2021 15:27:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 18-ին, ժամը 12:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքում՝ գետի մեջ, ոստիկանները դի են նկատել:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները Մարտունի գետից դուրս են բերել Հ. Գ.-ի (ծնված 1944 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
 
ՀՀ ԱԻՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն