250,000 դրամ միանվագ աջակցություն՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց


250,000 դրամ միանվագ աջակցություն՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց

  • 18-05-2021 16:27:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցումից զատ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ 250,000 դրամ աջակցություն է տրամադրում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 
 
Ծրագրից կարող են օգտվել օրենսդրությամբ նախատեսված կարգով Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ նույնացված անձինք։ Թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհ հանդիսացող անձինք կարող են դիմել ԱՍՀՆ /թեժ գիծ՝ 114/, Ոստիկանություն /թեժ գիծ՝ 102/ կամ գործընկեր հասարակական կազմակերպություն՝ «Դեմոկրատիան այսօր»՝ թեժ գիծ՝ 080 05 05 58:
 
Նախարարության կողմից պատվիրակված ծառայության շրջանակում՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական  ծառայություններ, կացարան, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթեր կամ վերականգնում, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական օգնություն, աշխատանքի տեղավորման աջակցություն և այլն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն