ՌԴ-ը կօգնի Երևանին ու Բաքվին սահմանային կարգավորման հարցում՝ երկու կողմից նման խնդրանքի դեպքում․ Ռուդենկո

18-05-2021 16:50:32   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ռուսաստանը աջակցություն կցուցաբերի Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանին առկա լարվածության կարգավորման հարցում, եթե նման խնդրանք երկու պետություններից էլ ստացվի: Tass-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
 
«Նորմալ իրավիճակ է, երբ նման միջավայրում
գտնվող կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, հատկապես, որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարության մշակման համատեքստում: Հետևաբար, եթե այդպիսի դիմում լինի բոլոր մասնակիցների կողմից, այլ ոչ թե միայն մի կողմից, նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, ապա մենք պատրաստ կլինենք տրամադրել այն օժանդակությունը, որը կարող ենք», - ասել է Ռուդենկոն` հայտնելով նաև, որ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 114 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար